Հա

Քաղաքական

15/11/2018 - 08:20

Իրանի հետ առեւտրի պաշտպանութեան վերաբերեալ ԵՄ յատուկ նախաձեռնութիւնը կարող է ձախողւել

ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապւած Իրանի հետ առեւտրի պաշտպանութեան յատուկ նախաձեռնութիւնը կարող է ձախողւել, քանի որ ԵՄ երկրները պատրաստ չեն ընդունել այն՝ Վաշինգտոնի կողմից պատժւելու վախից:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապւած Իրանի հետ առեւտրի պաշտպանութեան յատուկ նախաձեռնութիւնը կարող է ձախողւել, քանի որ ԵՄ երկրները պատրաստ չեն ընդունել այն՝ Վաշինգտոնի կողմից պատժւելու վախից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Reuters» գործակալութիւնը` վկայակոչելով եւրոպացի դիւանագէտներին:

Դիւանագէտների խօսքով՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են աւելացնել ճնշումը Լիւքսեմբուրգի վրայ, որպէսզի այն ընդունի այսպէս կոչւած Յատուկ ֆինանսական գործիքը, այն բանից յետոյ, երբ Աւստրիան հրաժարւեց ընդունել այն, ինչը կարող է յանգեցնել ամբողջ նախաձեռնութեան ձախողմանը:

Յատուկ ֆինանսական գործիքն այսպէս կոչւած հաշւիչ պալատ է, որը կարող է օգտագործւել իրանական նաւթի եւ գազի արտահանումը ԵՄ ապրանքների հետ համեմատելու համար՝ արդիւնաւէտ փոխանակման համաձայնագրի հիման վրայ, որը կը շրջանցի ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ելնելով նաւթի վաճառքի համար դոլարի համաշխարհային օգտագործումից:

Այս գործիքը դիտարկւում է որպէս եւրոպական ջանքերի շարժիչ ուժ  միջուկային համաձայնագրի փրկութեան համար: Բելգիան եւ Լիւքսեմբուրգը պայմաններ են առաջ դրել: Տւեալ գործիքը չընդունելու երկրների ցանկութիւնը կապւած է ԱՄՆ-ի կողմից հնարաւոր պատժամիջոցների մտավախութիւնների հետ:

Յարակից լուրեր

  • «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ
    «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ

    Պակիստանի ԱԳ նախարարը դատապարտել է Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը՝ նշելով, որ իր երկիրը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը:

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • Պալերմոյի արձանագրութեան մասին որոշման կայացումը յետաձգւեց
    Պալերմոյի արձանագրութեան մասին որոշման կայացումը յետաձգւեց

    Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովը մէկ շաբաթով յետաձգեց «Անդրազգային կազմակերպւած յանցաւորութեան դէմ» կոնվենցիայի՝ Պալերմոյի արձանագրութեան մասին որոշման կայացումը:  Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում տեղեկացրել է ժողովի անդամներից հոջ. Ղոլամռեզա Մեսբահի Մողադամը:

  • ԵՄ-ն մերժել է Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ պահանջը
    ԵՄ-ն մերժել է Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ պահանջը

    Եւրուպական Միութեանն ուղղւած, Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու կապակցութեամբ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի պահանջից ընդամենը մէկ օր անց, ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել է, որ ԵՄ-ն շարունակելու է հաւատարիմ մնալ համաձայանգրին. Տեղեկացնում է «BBC»-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։