Հա

Քաղաքական

15/11/2018 - 12:10

«Ժամանակ». «Երեւանի վրայով ընդդէմ Մոսկւայի՝ Մինսկի եւ Բաքւի խաղը բացայայտւում է. ռուսների նեարդերը կարող են տեղի տալ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրէին «պատասխան ընդունելութեամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսիայի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկօն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմեանց դեսպաններին՝ անասելի շռայլութեամբ հաւատարմութեան երդումներ են տւել միմեանց, սակայն նրանց միաւորողը չի եղել միայն դա: Նրանց միաւորողը եղել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի յայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից յետոյ:

«alikonline.ir» - «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրէին «պատասխան ընդունելութեամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսիայի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկօն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմեանց դեսպաններին՝ անասելի շռայլութեամբ հաւատարմութեան երդումներ են տւել միմեանց, սակայն նրանց միաւորողը չի եղել միայն դա: Նրանց միաւորողը եղել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի յայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից յետոյ:

Լուկաշենկօն Ադրբեջանի դեսպանին, ըստ էութռան, հաշւետւութիւն էր ներկայացրել այդ հարցի վերաբերեալ, թէ ինչ է եղել Աստանայում: Նաեւ ասել էր, թէ Հայաստանի համար ծանր կը լինի ղեկավարել թե՛ ԵԱՏՄ-ն, թէ՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկէ, ուղղակի անհեթեթ պատճառաբանութիւն է, սակայն Ալիեւի նախօրէին Բելառուսիայի դեսպանի հետ հանդիպմանն արած յայտարարութիւնները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ աւելի խորն է:

Ալիեւը յայտարարել է, թէ ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսիայի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսիայից չէ, որ զէնք են գնում: Եւ Ալիեւը այստեղ յիշեցրել է ՌԴ զէնքի մասին՝ ասելով նաեւ, թէ իրենք գոհ են բելառուսականից:

Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքւի, այսպէս ասած, խաղը Ռուսաստանի նեարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանեան քւոտայով գլխաւոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կը տան Ռուսաստանի նեարդերը եւ ինչ ձեւով, պարզ չէ, սակայն ակնյայտ է, որ Հայաստանը պէտք է պատրաստ լինի դրան եւ ակամայից յայտնւի բելառուսա-ադրբեջանական խաղի մէջ, թէեւ, ըստ էութեան, ձգտելով հակադրւել դրան:

Պէտք է թերեւս ելնել հէնց այն արձանագրումից, որ այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է: Դա չի նշանակում, որ Հայաստանը պէտք է հանգիստ նստի ու նայի, թէ ինչպէս են Բելառուսիան ու Ադրբեջանը փորձում ռուսներին մղել անկիւն: Ի վերջոյ՝ պրոցեսն ինքը թիրախաւորում է նաեւ Հայաստանը: Պարզապէս Հայաստանի, այսպէս ասած, հակադարձող, պատասխան գործողութիւնները պէտք է կառուցւեն, մշակւեն ու հաշւարկւեն հէնց այն իրողութիւնից, որ բուն թիրախ, այդուհանդերձ, Ռուսաստանն է:

Դա նշանակում է, որ Հայաստանը պէտք է հակադարձի այնպէս, որ օգնութիւն առաջարկի Ռուսաստանին՝ միաժամանակ նաեւ հասկացնելով Մոսկւային, որ առանց Հայաստանի օգնութեան, եւ առաւել եւս Հայաստանի շահերի հաշւին այդ խաղի դէմ որեւէ հակախաղ կառուցելը Մոսկւայի համար կը լինի գրեթէ անհնարին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։