Հա

Քաղաքական

19/11/2018 - 12:10

Թուրք դեսպան. «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»

Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով, յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

«alikonline.ir» - Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով, յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այս լուրը տեղ էր գտել նաեւ ադրբեջանական «haqqin.az» կայքում, ինչից յետոյ գիշերը կայքի խմբագրութիւն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խօսնակը եւ խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ յայտարարութիւնը:

«Մի շարք լրատւամիջոցների հրապարակած տեղեկութիւնը, թէ Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականութեանը: Տրապիզոնի նաւահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը քննարկման առարկայ չէ»,- ասւած է դեսպանի յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

  • Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը
    Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը

    Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները կը հանդիսանան այն մարտահրաւէրը, որու ընդմէջէն Հայաստանի քաղաքացին պիտի վճռորոշէ իր թէ՛ սեփական եւ թէ հաւաքական կեանքի ուղղութիւնը։

  • Այսօր Հայաստանում լռութեան օր է
    Այսօր Հայաստանում լռութեան օր է

     Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանում նախընտրական քարոզարշաւի վերջին օրն է` «լռութեան օրը»: Քարոզարշաւին մասնակցող քաղաքական ուժերին արգելւած է քարոզչութիւն իրականացնել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։