Հա

Քաղաքական

20/11/2018 - 08:40

Ադրբեջանը Բելառուսիայից ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կը գնի

Բելառուսիան ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերեալ պայմանագիր են պատրաստում:

«alikonline.ir» - Բելառուսիան ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերեալ պայմանագիր են պատրաստում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նոյեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների բանակցութիւնների արդիւնքում փոխըմբռնման յուշագիր է ստորագրւել Բելառուսիայի պետական ռազմաարդիւնաբերական կոմիտէի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան միջեւ՝ սպառազինութեան մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահաւէտ համագործակցութեան զարգացման վերաբերեալ:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ ընդլայնւած կազմով բանակցութիւնների ժամանակ յայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն մտադիր են «համատեղ իւրացնել երրորդ երկրների շուկաները»: Լուկաշենկօն ընդգծել է, որ երկու երկրներն ընդլայնւած արտադրական համագործակցութեան համար անհրաժեշտ հիմք ունեն: Այս համատեսքում Բելառուսիայի ղեկավարը նշել է, որ Գեանջայում (Գանձակ) արդէն հաւաքւել է աւելի քան 10 հազար բելառուսական տրակտոր ու 3500 միաւոր աւտոմոբիլային տեխնիկա: Նա մանրամասնել է, որ արդէն գրեթէ պատրաստ է Թուրքիայում Մինսկի ու Գեանջայի գործարանների մասնակցութեամբ տրակտորների արտադրութեան նախագիծը:

Բացի այդ, Լուկաշենկօն Ալիևի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսիայի համար եղել ու շարունակում է մնալ յուսալի ռազմավարական գործընկեր»:

Բելառուսիայի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ յարաբերութիւններում համագործակցութեան համար փակ թեմաներ չկան:

«Բելառուսը սպասում էր ձեզ: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ Բելառուսիայում Ադրբեջանին ընդունում են որպէս «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լաւ յարաբերութիւններ են հաստատւել ամենատարբեր մակարդակներում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։