Հա

Քաղաքական

20/11/2018 - 15:10

Կարօ Փայլան. «Եթէ Հայաստանի հետ նախագիծ լինի, Վանի օդանաւակայանը Թուրքիայում ամենամեծը կը դառնայ»

Կարօ Փայլանի կարծիքով՝ Վանի օդանաւակայանը կարող է դառնալ ամենամեծը, եթէ Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի:

«alikonline.ir» - Կարօ Փայլանի կարծիքով՝ Վանի օդանաւակայանը կարող է դառնալ ամենամեծը, եթէ Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի:

 Այս մասին նա յայտարարել է  Թուրքիայի խորհրդարանում,տուրիզմի եւ մշակոյթի նախարարութեան բիւջէի քննարկումների ժամանակ:

Կարօ Փայլանն անդրադառնալով արեւելքում տուրիզմի զարգացմանը նշել է, որ Վանի օդանաւակայանն իր ծանրաբեռնւածութեամբ կարող է Անթալիայի օդանաւակայանին անցնել։

«Վանում լուրջ քաղաքակրթութիւններ կան։ Եթէ այնտեղ լուրջ նախագիծ իրականացւի, Հայաստանի, Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանաւակայանը ամենամեծ օդանաւակայանը կը լինի։ Վանի Արտամեդը դրախտի մի անկիւն է։ 3000 տարւայ ուրարտական պատմութիւն է ֆիքսւել։ Հայերի եկեղեցիները կան, Արշիլ Գորկու գիւղն է այնտեղ»,- նշել է Կարօ Փայլանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։