Հա

Քաղաքական

21/11/2018 - 10:10

Լրատւամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշեղջիի սպանութեան ձայնագրութեան մանրամասները

Թուրքական լրատւամիջոցների տիրապետութեան տակ են յայտնւել Սատմբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեան շէնքում «The Washington Post»-ի սաուդացի լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան պահը ֆիքսած ձայնագրութիւնները:

«alikonline.ir» - Թուրքական լրատւամիջոցների տիրապետութեան տակ են յայտնւել Սատմբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեան շէնքում «The Washington Post»-ի սաուդացի լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան պահը ֆիքսած ձայնագրութիւնները:

Ձայնագրութիւններից հետեւում է, որ լրագրողին բռնել են վիզային բաժանմունքում:

«Բա՛ց թողէք ձեռքս: Ի՞նչ էք դուք ձեզ թոյլ տալիս»,- ըստ աղբիւրի՝ գոռում էր Խաշեղջին:

Յայտնի է, որ թուրք իրաւապահները ձայնագրութեան մէջ կարողացել են առանձնացնել հետախուզութեան գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մութրեբի ձայնը, որը պարբերաբար ուղեկցել էր Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին:

«Դաւաճան: Դու պատասխանատւութեան կը ենթարկւես»,- ասել է նա:

Նոյն ձայնը լսւում է նաեւ միւս բաժանմունքում տեղի ունեցած խօսակցութիւնում, որտեղ տեղակայւած է հիւպատոսի աշխատասենեակը: Այնտեղից 19 հեռախօսազանգ է արւել, որոնց ընթացքում Աբդուլազիզ Մութրեբը շփւել է գահաժառանգ արքայազնի խորհրդականի հետ: Առաջին զանգն արւել է Խաշեղջիի՝ հիւպատոսութիւն մտնելուց 13 րոպէ անց:

Ինչպէս հաղորդւում է, 7 րոպէ տեւողութեամբ ձայնագրութեան ընթացքում փոխհրաձգութիւն է լսւում Խաշեղջիի եւ 4 մարդու միջեւ, որոնք ժամանել էին թագաւորութիւնից լրագրողի հետ հանդիպելու համար:

Ըստ աղբիւրի՝ ձայնագրութեան մէջ նաեւ ֆիզիկական բախման, ծեծի եւ կտտանքների ձայներ են լսւում, որից 11 րոպէ անց լռութիւն է տիրում: Քննիչների կարծիքով՝ սպանութեան մասնակիցներն այդ պահին ռադիոյաճախականութեան խոչընդոտող տատանումներ են միացրել, այնուհետեւ կոտրել են վերահսկման տեսախցիկները:

Լրագրողի սպանութիւնից 20 րոպէ անց Թուրքիա ժամանած խմբի անդամներից մէկին հագցրել են Խաշեղջիի հանդերձները, որոնցով նա դուրս է եկել հիւպատոսութեան տարածքից:

«Սարսափելի է հագնել այն մարդու հագուստը, որին մենք սպանել ենք 20 րոպէ առաջ»,- արտասանել է նա՝ բողոքելով, որ կօշիկներն իր համար փոքր են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։