Հա

Քաղաքական

22/11/2018 - 08:30

Թրամփը պատրաստ է քննարկել Ռիադի նկատմամբ պատժամիջոցների նախագծերը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել ԱՄՆ Կոնգրեսի անդամների առաջարկները՝ Սաուդական Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերեալ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել ԱՄՆ Կոնգրեսի անդամների առաջարկները՝ Սաուդական Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերեալ:

Պոմպէոյի խօսքով՝ խօսքը Ռիադի նկատմամբ ԱՄՆ-ի հնարաւոր պատժամիջոցների մասին է, որոնք կարող են սահմանւել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան գործի պատճառով:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Թրամփը բաւարար է համարում արդէն իսկ ձեռնարկւած միջոցները: Նա նաեւ յաւելել է, որ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է պայքարել մարդու իրաւունքների համար եւ «իրականում Սաուդական Արաբիան նոյնպէս շարժւում է այդ ուղղութեամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։