Հա

Քաղաքական

22/11/2018 - 10:00

Մահացել է Ռուսաստանի ԳՀՎ պետը. արեւմտեան լրատւամիջոցները նրա մահը «կասկածելի» են համարում

Նոյեմբերի 21-ին 62 տարեկանում կեանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնութեան Գլխաւոր հետախուզական վարչութեան (ԳՀՎ) պետ Իգոր Կորոբովը:

«alikonline.ir»- Նոյեմբերի 21-ին 62 տարեկանում կեանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնութեան Գլխաւոր հետախուզական վարչութեան (ԳՀՎ) պետ Իգոր Կորոբովը: Յայտնում է «tert.am»-ը:

ՌԴ ՊՆ-ից յայտնել են, որ ԳՀՎ-ի պետը մահացել է ծանր ու տեւական հիվանդութեան պատճառով:

Մինչդեռ բրիտանական «The Guardian»-ը նկատում է, որ յանգուցեալ գնդապետը ղեկավարում էր այն կառոյցը, որին մեղադրում են այս տարւայ մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզութեան նախկին աշխատակից Սերգէյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունաւորման համար:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուաստանի գծով խորհրդական Մայքլ Քարփենթէրն էլ ուշադրութիւն է դարձրել այն փաստին, որ ԳՀՎ նախկին պետ Իգոր Սերգունը եւս մահացել էր պաշտօնավարման ժամանակ: Նա 58 տարեկան էր:

Քարփենթէրի կարծիքով՝ երկրի ռազմական հետախուզութեան կարեւորագոյն կառոյցի ղեկավարների կեանքի տեւողութիւնը «կասկածելիօրէն կարճ է»:

Յավելենք, որ Խորհրդային բանակի ռազմադիւանագիտական ակադեմիայի, ինչպէս նաեւ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Կորոբովը ծառայել է տարբեր պաշտօններում՝ համակարգելով Գլխաւոր վարչութեան բոլոր արտասահմանեան ռեզիդենտուրաների աշխատանքը:

Կորոբովը ԳՀՎ-ն գլխաւորել է 2016 թւականի յունւարից՝ այդ պաշտօնում փոխարինելով Իգոր Սերգունին:

Ռուսաստանի հերոսի կոչմանն արժանացած պաշտօնեան ղեկավարել է Սիրիայում ռազմական գործողութեան ժամանակ հետախոյզների աշխատանքը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։