Հա

Քաղաքական

26/11/2018 - 14:18

Լաւրով. «Պատժամիջոցների հարցը վաղուց չի յուզում ՌԴ-ին»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը, մեկնաբանելով Կերչի նեղուցում ստեղծւած իրավիճակի հետ կապւած նոր պատժամիջոցներ սահմանելու հնարաւորութիւնը, ասել է, որ Մոսկւային վաղուց արդէն չի յուզում պատժամիջոցների հարցը:

«alikonline.ir»- ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը, մեկնաբանելով Կերչի նեղուցում ստեղծւած իրավիճակի հետ կապւած նոր պատժամիջոցներ սահմանելու հնարաւորութիւնը, ասել է, որ Մոսկւային վաղուց արդէն չի յուզում պատժամիջոցների հարցը: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Միեւնոյն ժամանակ, նա նշել է, որ ցանկացած սահմանափակում վատ բան է:

Երէկ ուկրայինական մի քանի նաւեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակաւորապէս փակ ջրատարածք եւ չեն ենթարկւել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրաւորւել է 3 ուկրայինացի զինւորական, նրանց բժշկական օգնութիւն են ցոյց տւել, կեանքին սպառնացող վտանգ չկայ: Նաւերը ձերբակալւել են:

ՌԴ-ն քրէական գործ է հարուցել եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շտապ նիստ հրաւիրել Ազովի ծովում ստեղծւած իրավիճակի հետ կապւած:

Ուկրայինան կատարւածից յետոյ ռազմական դրութիւն յայտարարելու մասին որոշում է կայացրել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։