Հա

Քաղաքական

27/11/2018 - 14:27

Արգենտինայում դատախազութիւնը կարող է մեղադրանքներ առաջադրել սաուդական թագաժառանգին. «Human Rights»-ն արդէն համապատասխան դիմում է ներկայացրել

Արգենտինայում դատախազներն ուսումնասիրում են Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի դէմ պատերազմական յանցագործութիւնների իրագործման ու խաղաղ բնակչութեանը կտտանքների ենթարկելու վերաբերեալ մեղադրանքներ առաջադրելու շուրջ:

«alikonline.ir»- Արգենտինայում դատախազներն ուսումնասիրում են Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի դէմ պատերազմական յանցագործութիւնների իրագործման ու խաղաղ բնակչութեանը կտտանքների ենթարկելու վերաբերեալ մեղադրանքներ առաջադրելու շուրջ: Նրանք կարող են դա անել այս շաբաթ, երբ արքայազնը «Մեծ քսնեակ»-ին մասնակցելու նպատակով կը ժամանի Բուէնոս Այրես:

«The Guardian»-ը մանրամասնում է, որ հեղինակաւոր «Human Rights» իրաւապաշտպան կազմակերպութիւնը գրաւոր դիմում է ներկայացրել դաշնային դատախազին՝ նշելով, որ Արգենտինայի դատարանները թագաժառանգին պէտք է պատասխանատւութեան ենթարկեն Եմէնում Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի ռազմական արշաւի հետեւանքով քաղաքացիական բնակչութեան զանգւածային սպանութիւնների, սեփական երկրի քաղաքացիներին կտտանքների ենթարկելու, ինչպէս նաեւ Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սկանդալային սպանութեան համար:

Այժմ դատախազները պէտք է որոշեն՝ հնարաւո՞ր է արդեօք այլ երկրի թագաժառանգի նկատմամբ նման իրաւական գործողութիւն կատարել:

Արդարադատական համակարգին մօտ աղբիւրները, մեկնաբանելով տեղակութիւնը, նկատել են, որ դա բաւական բարդ հարց է:

Յիշեցնենք, որ մի շարք արեւմտեան պետութիւններ ու իրաւապաշտպան կազմակերպութիւններ թագաժառանգին համարում են Խաշեղջիի սպանութեան պատւիրատուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։