Հա

Քաղաքական

01/12/2018 - 10:20

Մահացել է Ջորջ Բուշ աւագը

94 տարեկան հասակում, մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքէր Բուշը: Նա մահացել է ուրբաթ՝ ուշ երեկոյեան, Տեխաս նահանգի Հիւստոն քաղաքում:

«alikonline.ir» - 94 տարեկան հասակում, մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքէր Բուշը: Նա մահացել է ուրբաթ՝ ուշ երեկոյեան, Տեխաս նահանգի Հիւստոն քաղաքում:

Ջորջ Բուշ աւագը ծնւել է 1924 թւականին: ԱՄՆ Հանրապետական կուսակցութեան կառկառուն դէմքերից էր: 1941 թւականից, մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որպէս ռազմածովային օդաչու: Պատերազմի աւարտից յետոյ ընդունւել է Եէյլի համալասարան: Ուսումն աւարտելուց յետոյ, ընտանիքի հետ տեղափոխւել է Տեխաս, ուր հիմնել է սեփական նաւթային ընկերութիւնը:

Նա քաղաքականութիւն է մտել սեփական նաւթային ընկերութիւնը հիմնադրելուց քիչ յետոյ: 1961 թւականին դարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ: 1971 թւականին նախագահ Նիկսոնը նրան նշանակել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական դեսպանի պաշտօնում, իսկ 1974 թւականին՝ Չինաստանում ԱՄՆ նորաբաց դիւանագիտական ներկայացուցչութեան ղեկավար: 1976 թւականին նախագահ Ֆորդը Ջորջ Բուշ աւագին նշանակել է Կենտրոնական հետախուզութեան վարչութեան ղեկավարի պաշտօնում:

Նրան չյաջողւեց 1980 թւականի նախագահական ընտրութիւններում դառնալ Հանրապետական կուսակցութեան թեկնածուն, որից յետոյ մինչ Ռէյգանի պաշտօնավարման աւարտը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտօնը:

1988 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Բուշը ընտրւել է նախագահ: Նրա վարած արտաքին քաղաքականութեան շնորհիւ ԱՄՆ-ի զինւած ուժերը մտան Պանամա եւ նրքաշւեցին Իրաք-քուվէյթեան պատերազմ, Բեռլինի պատն ընկաւ 1989 թւականին եւ Խորհրդային Միութիւնը փլուզւեց երկու տարի անց։

Թոյլ տնտեսական քաղաքականութեան շնորհիւ, որի արդիւնքում ԱՄՆ պետբիւջէն ունեցաւ շարունակական սղաճ, Բուշը պարտւեց 1992 թւականի նախագահական ընտրութիւններում դեմոկրատ Բիլ Քլինտոնին:

Բուշի աւագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերն աւելի ուշ դարձաւ Տեխասի նահանգապետը եւ ԱՄՆ 43-րդ նախագահը (2001-2009), դառնալով այն երկու նախագահներից մէկը (միւսը եղել է Ջոն Քուինսի Ադամսը), ովքեր եղել են նախկին նախագահի որդիներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։