Հա

Քաղաքական

01/12/2018 - 14:40

Զատուլին. «Տարածքների վերադարձի վրայ հիմնւած քաղաքականութիւնը ցանկացած երկրի դէպքում փակուղային է»

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերեալ վերջնական պայմանաւորւածութիւնը, իհարկէ, կապւած է ԼՂ անկախութեան ճանաչման եւ Հանրապետութեան պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել, սա ցանկացած մոդելի մակերեւոյթն է: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերեալ վերջնական պայմանաւորւածութիւնը, իհարկէ, կապւած է ԼՂ անկախութեան ճանաչման եւ Հանրապետութեան պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել, սա ցանկացած մոդելի մակերեւոյթն է:  Այս մասին Երեւանում անցկացւող «Լազարեան» ակումբի նիստում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Բայց այսօր  ստեղծւած պայմաններում շրջանների վերադարձի փոխարէն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիւ թէ իրական է: Նախեւառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնյայտ խախտողն է, նա աւելացնում է ագրեսիւ հռետորաբանութիւնը, եւ չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին յայտարարութիւններ չլինեն: Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի եւ Երեւանի տարածքային պատկանելութեան մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտօնեաների պատմական էքսկուրսները վստահութեան եւ կարգաւորման հարցերին չեն մօտեցնում», - ասաց Զատուլինը:

«Այս իրավիճակում շատ դժւար է, որպէս բարի կամքի դրսեւորում կամ փաթեթային սկզբունք, պնդել տարածքների վերադարձի մասին: Առաւել եւս, գիտենք, որ սա ԼՂ-ի  համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարող է գնալ միայն այն դէպքում, եթէ Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգութեան երաշխիքներին»,- յաւելեց նա:

Զատուլինի խօսքով` Բաքւի՝ տարածքների վերադարձի վրայ հիմնւած քաղաքականութիւնը փակուղային է, նոինը կատարւում է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրայինայում:  «Ադրբեջանի համար ԼՂ-ի շուրջ իրավիճակի լարումը փակուղային է, ինչպէս ցանկացած երկրի համար, որն իր քաղաքականութիւնը կառուցում է տարածքների վերադարձի վրայ: Սա փակում է հարցը խաղաղ լուծելու ճանապարհը»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։