Հա

Քաղաքական

15/12/2018 - 11:40

Ֆրանսիան պատրաստւում է «Դեղին բաճկոններ»-ի հերթական ցոյցերին

Ֆրանսիայի ողջ տարածքում աւելի քան 65 հազար ոստիկան է մոբիլիզացւել, երկրում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական ցոյցերին դիմակայելու համար, որոնք տեղի են ունենալու այսօր՝ դեկտեմբերի 15-ին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի ողջ տարածքում աւելի քան 65 հազար ոստիկան է մոբիլիզացւել, երկրում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական ցոյցերին դիմակայելու համար, որոնք տեղի են ունենալու այսօր՝ դեկտեմբերի 15-ին: Տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Միայն մայրաքաղաք Փարիզում մոբիլիզացւել է մօտ 10 հազար ոստիկան, որոնք արդէն դիրքաւորւել են Յաղթական կամարի մօտ:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանիւթի թանկացման եւ հարկերի աւելացման դէմ: Համաժողովրդական շարժումը ստացել է «Դեղին բաճկոններ» անւանումը:

Բողոքի զանգւածայի ակցիաների ճնշման ներքոյ, Դեկտեմբերի 10-ին նախագահ Էմանուէլ Մակրոնը հանդէս էր եկել ազգին յղւած ուղերձով: Նա յայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրութեան ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նւազագոյն աշխատավարձը, ցածր կենսաթոշակների դէպքում վերացնել պահումները, արտաժամեայ աշխատանքի եւ տարեկան պարգեւավճարների դէպքում` հարկերը:

Մակրոնի ելոյթը, սակայն, չի բաւարարել բողոքաւորներին եւ նրանք շարունակում են բողոքի զանգւածային ակցիաները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։