Հա

Քաղաքական

15/12/2018 - 13:10

Ֆրանսիայում սկսւել են ձերբակալութիւններ

Ֆրանսիայի իշխանութիւնները «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցոյցից առաջ ձերբակալել են 25 մարդու:

«alikonline.ir» - Ֆրանսիայի իշխանութիւնները «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցոյցից առաջ ձերբակալել են 25 մարդու: Յայտնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Cnews»-ի` 10 մարդ ձերբակալւել է Փարիզում, եւս 15-ը` ծայրամասերում ստուգումների ժամանակ:

Միեւնոյն ժամանակ, Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային միաւորում» կուսակցութեան ղեկավար Մարի Լը Պէնը մեղադրել է Ֆրանսիայի իշխանութիւններին ցուցարարների պահանջներից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու մէջ. «Նրանք դա անում են անկարգութիւնների միջոցով»,- ասել է նա՝ ընդգծելով. «Ծայրայեղական աւազակները եւ գողերը իշխանութեան օբիեկտիւ կամակատարներ են, որոնք շեղում են ուշադրութիւնը «դեղին բաճկոններ»-ի պահանջներից` «անվտանգութեան» մասին խօսակցութիւնների վրայ կենտրոնանալու համար»:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանիւթի թանկացման եւ հարկերի աւելացման դէմ: Համաժողովրդական շարժումը ստացել է «Դեղին բաճկոններ» անւանումը:

Բողոքի զանգւածայի ակցիաների ճնշման ներքոյ, Դեկտեմբերի 10-ին նախագահ Էմանուէլ Մակրոնը հանդէս էր եկել ազգին յղւած ուղերձով: Նա յայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրութեան ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նւազագոյն աշխատավարձը, ցածր կենսաթոշակների դէպքում վերացնել պահումները, արտաժամեայ աշխատանքի եւ տարեկան պարգեւավճարների դէպքում` հարկերը:

Մակրոնի ելոյթը, սակայն, չի բաւարարել բողոքաւորներին եւ նրանք շարունակում են բողոքի զանգւածային ակցիաները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։