Հա

Քաղաքական

15/12/2018 - 14:50

Ֆրանսիայում ոստիկանութիւնը «դեղին բաճկոններ»-ի դէմ արցունքաբեր գազ է կիրառել

Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոններ» շարժման հերթական բողոքի ցոյցերը: Ոստիկանները ցուցարարների դէմ արցունքաբեր գազ են կիրառել:

«alikonline.ir» - Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոններ» շարժման հերթական բողոքի ցոյցերը: Ոստիկանները ցուցարարների դէմ արցունքաբեր գազ են կիրառել: Յայտնում է «BBC»-ն:

Փարիզի Յաղթանակ մօտ մի քանի հարիւր ցուցարել է հաւքւել: Ցուցարարներին ցրելու նպատակով, ոստիկանութիւնն արցունքաբեր գազ է կիրառել, որից յետոյ ցուցարները շարժւել են դէպի Ելիսէյեան պալատ:Լրատւամիջոցները հաղորդում են, որ գնալով աւելանում է ցուցարարների թիւը:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանիւթի թանկացման եւ հարկերի աւելացման դէմ: Համաժողովրդական շարժումը ստացել է «Դեղին բաճկոններ» անւանումը:

Բողոքի զանգւածայի ակցիաների ճնշման ներքոյ, Դեկտեմբերի 10-ին նախագահ Էմանուէլ Մակրոնը հանդէս էր եկել ազգին յղւած ուղերձով: Նա յայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրութեան ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նւազագոյն աշխատավարձը, ցածր կենսաթոշակների դէպքում վերացնել պահումները, արտաժամեայ աշխատանքի եւ տարեկան պարգեւավճարների դէպքում` հարկերը:

Մակրոնի ելոյթը, սակայն, չի բաւարարել բողոքաւորներին եւ նրանք շարունակում են բողոքի զանգւածային ակցիաները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։