Հա

Քաղաքական

17/12/2018 - 11:00

«Ընդմիշտ կարգելափակենք միջուկային զինաթափումը». Փհենեանը սպառնացել է ԱՄՆ-ին

Հիւսիսային Կորիան խիստ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ին՝ այդ երկրի դէմ նոր պատժամիջոցներ սահմանելու կապակցութեամբ: 

«alikonline.ir» - Հիւսիսային Կորիան խիստ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ին՝ այդ երկրի դէմ նոր պատժամիջոցներ սահմանելու կապակցութեամբ: Տեղեկացնում է «BBC»-ն:

Պաշտօնական Փհենեանը սպառնացել է վերադականգնել հրթիռիային փորձարկումներն ու ընդմիշտ արգելափակել երկրի միջուկային զինաթափման գործընթացը:

Հիւսիսային Կորէան կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ի՝ երկրի երեք բարձրաստիճան պաշտօնեաների, այդ թւում՝ Կիմ Չէն Ընի գլխաւոր օգնականի նկատմամբ մարդու իրաւունքների խախտման համար պատժամիջոցների կիրառման մասին յայտարարութիւնից յետոյ:

«Եթէ ԱՄՆ-ի վարչակազմը համարում է, որ պատժամիջոցների եւ ճնշումների ուժեղացումը կը ստիպի Փհենեանին հրաժարւել միջուկային զէնքից, ապա դա մեծագոյն վրիպումը կը լինի եւ ընդմիշտ կարգելափակի ճանապարհը դէպի Կորէական թերակղզում ապամիջուկայնացումը. արդիւնք, որը ցանկալի չէ ոչ ոքի»,-նշւում է Հիւսիսային Կորէայի ԱԳՆ պաշտօնական յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։