Հա

Քաղաքական

29/12/2018 - 12:20

Ֆրանսիայում այսօր սպասում են «Դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաների 7-րդ ալիքին

Ֆրանսիայի իրաւապահ մարմինները պատրաստւում են «Դեղին բաճկոններ» շարժան բողոքի ակցիանների 7-րդ ալիքին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի իրաւապահ մարմինները պատրաստւում են «Դեղին բաճկոններ» շարժան բողոքի ակցիանների 7-րդ ալիքին: Տեղեկացնում է «BBC»-ն:

Աղբիւրը նշում է, որ իրաւապահները մտահոգում են ագրեսիւ ցուցարարների հետ հնարաւոր բախումների ժամանակ անկանխատեսելի հետեւանքները:

«Իւրաքանչիւր շաբաթ առճակատումն աւելի ու աւելի անկանխատեսելի է դառնում: Հիմնական մտավախութիւնն այն է, որ ոստիկանները ստիպւած պէտք է լինեն կրկին զէնք վերցնել, ինչպէս նախորդ շաբաթ` իրենց վրայ յարձակւող ցուցարաներին վախեցնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Այսօր՝ առաւօտից իրաւապահները ստուգումներ են իրականացնում Փարիզի երկաթուղային կայարաններում, քաղաք մուտք գործող աւտոմեքենաներում` վտանգաւոր իրեր յայտնաբերելու նպատակով:

Նախատեսւում է, որ ոստիկանութիւնը Փարիզի փողոցներ դուրս կը բերի  արագ արձագանքման ջոկատներ` հնարաւոր անկարգությունները կանխելու նպատակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։