Հա

Քաղաքական

30/12/2018 - 08:35

Ֆրանսիայում «Դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաների 7-րդ ալիքը կայացել է

Ֆրանսիայում, երէկ՝ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների 7-րդ շաբաթը:

«alikonline.ir» - Ֆրանսիայում, երէկ՝ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների 7-րդ շաբաթը:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայի գրեթէ բոլոր խոշոր քաղաքներում, այդ թւում՝ մայրաքաղաք Փարիզում:

Ցոյցերն ագրեսիւ բնոյթ են կրել յատկապէս արեւմտեան Ռուան քաղաքում, որտեղ ցուցարարներն այրել են այն շէնքի դարպասները, որում տեղակայւած է Ֆրանսիայի բանկի տեղական մասնաճիւղը:

Ոստիկանութիւնը յայտնել է, որ ցուցարարներն իրենց շատ ագրեսիւ են պահել: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղութեամբ, այրել են աղբամանները եւ բարիկադներ են կառուցել։ Ոստիկանները ստիպւած են եղել արցունքաբեր գազ օգտագործել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։