Հա

Քաղաքական

05/01/2019 - 09:00

Գերմանիայի իշխանութիւնները մեկնաբանել են քաղաքական գործիչների վրայ հաքերային յարձակման հետ կապւած իրավիճակը

Գերմանիայի իշխանութիւնները անչափ լրջօրէն քննարկում են հարիւրաւոր քաղաքական գործիչների վրայ կատարւած հաքերային յարձակման հետ կապւած իրավիճակը, քննութիւն է կատարւում: Ճեպազրոյցի ժամանակ յայտնել է Գերմանիայի կառավարութեան պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:

«alikonline.ir» - Գերմանիայի իշխանութիւնները անչափ լրջօրէն քննարկում են հարիւրաւոր քաղաքական գործիչների վրայ կատարւած հաքերային յարձակման հետ կապւած իրավիճակը, քննութիւն է կատարւում: Ճեպազրոյցի ժամանակ յայտնել է Գերմանիայի կառավարութեան պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ինչպէս գիտեէք, հիմա յայտնի է դարձել, որ համացանցում տարածւել են հարիւրաւոր քաղաքական եւ հասարակական գործիչների անձնական տեղեկատւութիւնը եւ փաստաթղթեր: Խօսքը, մասնաւորապէս, բոլոր մակարդակի քաղաքական գործիչների մասին է՝ Եւրոխորհրդարանի, Բունդեսթագի, լանդթագերի եւ անգամ կոմունալ մակարդակի քաղաքական գործիչների: Դաշնային կառավարութիւնը անչափ լրջօրէն է քննարկում այդ դեէպքերը»,- յայտարարել է Ֆիցը:

Նա յաւելել է, որ կիբեռանվտանգութեան կառավարական կենտրոնը ներկայումս «զբաղւում է այս դէպքերով», գերատեսչութիւնը ստուգում է այդ յարձակման «չափերը եւ պատճառները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։