Հա

Քաղաքական

05/01/2019 - 09:05

Ֆրանսիայի բնակչութեան 3/4-րդը դժգոհ է Մակրոնի կառավարութիւնից. սոցհարցման արդիւնքներ

Նախագահ Էմանուէլ Մակրոնի զիջումներն անգամ չեն օգնել նրա կառավարութեան՝ խիստ անկում գրանցած վարկանիշի բարելաւմանը: Ընդհակառակը, նրա գլխաւորած կառավարութեան գործունէութիւնից դժգոհողների թիւն աւելացել է: 

«alikonline.ir» - Նախագահ Էմանուէլ Մակրոնի զիջումներն անգամ չեն օգնել նրա կառավարութեան՝ խիստ անկում գրանցած վարկանիշի բարելաւմանը: Ընդհակառակը, նրա գլխաւորած կառավարութեան գործունէութիւնից դժգոհողների թիւն աւելացել է: Տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ վկայակոչելով յունւարի 4-ին հրապարակւած վերջին սոցհարցումների արդիւնքները:

«Le Figaro» պարբերականի եւ «FranceInfo» հեռուստատեսութեան պատւէրով անցկացւած սոցհարցումների արդիւնքները պարզում են, որ Ֆրանսիայի բնակչութեան 3/4-րդը դժգոհ է Մակրոնի կառավարութեան վարած քաղաքականութիւնից: Սա այն դէպքում, երբ անցեալ ապրիլ ամսին այդ ցուցանիշը բնակչութեան 59%-ն էր կազմում:

Սոցհարցումները պարզել են, որ բնակչութեան 55%-ը կողմ է «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների շարունակութեանը: Քաղաքացիների կէսից աւելին գտնում է, որ կառավարութիւնը պէտք է գործնական քայլեր ձեռնարկի հասարակութեան գնողականութեան մակարդակի անկումը կանխելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։