Հա

Քաղաքական

08/01/2019 - 08:40

Ֆրանսիայում անօրինական ցոյցերի դէմ նոր օրէնքի նախագիծ են մշակել

Ֆրանսիայի վարչապետ Էդւարդ Ֆիլիպը յայտարարել է, որ երկրի կառավարութիւնը անօրինական ցոյցերի դէմ նոր օրէնքի նախագիծ է մշակել: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի վարչապետ Էդւարդ Ֆիլիպը յայտարարել է, որ երկրի կառավարութիւնը անօրինական ցոյցերի դէմ նոր օրէնքի նախագիծ է մշակել: Այս մասին նա յայտնել է «TF1» հեռուստաընկերութեան եթերում:

Ըստ նրա՝ նոր օրէնքը կիրառւելու է նրանց դէմ, ովքեր մասնակցում են չարտօնւած ցոյցերին եւ դէմքը ծածկող դիմակներ են կրում:

Վարչապետ Ֆիլիպը նշել է, որ կողմ է չարտօնւած ցոյցերի անցկացման համար պատիժ սահմանող օրէնքի ընդունմանը:

Նշենք, որ Ֆրանսիայի կառավարութիւն նման որոշում է կայացրել «Դեղին բաճկոններ» շարժման ընթացքում գրանցւած անկարգութիւնների արդիւնքում:

Յունւարի 5-ին ագրեսիւ ցուցարարները կոտրել են կառավարական շէնքերից մէկի դուռն ու նախարարութեան բակ են ներխուժել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։