Հա

Քաղաքական

10/01/2019 - 10:20

Թուրքիայում հայազգի նախկին պատգամաւորի ամուսինը մահւան սպառնալիքներ է ստանում հայերի իրաւունքները պաշտպանելու համար

Թուրքիայում գործող քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնից (CHP) մեջլիսի հայազգի նախկին պատգամաւոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը հայերի իրաւունքները պաշտպանելու համար մահւան սպառնալիքներ է ստանում: 

«alikonline.ir» - Թուրքիայում գործող քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնից (CHP) մեջլիսի հայազգի նախկին պատգամաւոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը հայերի իրաւունքները պաշտպանելու համար մահւան սպառնալիքներ է ստանում: 

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Artigercek» կայքի սիւնակագիր Ինջի Հեքիմօղլուն: 

Սիւնակագրի փոխանցմամբ՝ Էրդալ Դողանը մահւան տարբեր սպառնալիքներ ստանալուց բացի ենթարկւում է նաև հետապնդումների: Օրեր առաջ Դողանի գրասենեակի մօտ անյայտ երիտասարդների խումբ է երեւացել, որոնք հարցեր են տւել փաստաբանի աշխատանքի գալու եւ աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերեալ: 

Գրասենեակի անվտանգութեան տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դէմքերը եւ ձայնագրութիւնը փաստաբանը յանձնել է ոստիկանութեանը: 

Էրդալ Դողանը յայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրաւունքների ակտիւ պաշտպանութեամբ: Նա Դինքի սպանութիւնից յետոյ եղել է նաեւ նրա ընտանիքի փաստաբանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։