Հա

Քաղաքական

12/01/2019 - 09:10

Մարիա Զախարովան յոյս է յայտնել, որ Ադրբեջանը վերջ կը դնի ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին

Ռուսաստանի ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան յոյս է յայտնել, որ Ադրբեջանը վերջ կը տայ ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին եւ չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:

«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան յոյս է յայտնել, որ Ադրբեջանը վերջ կը տայ ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին եւ չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Գործակալութեան փոխանցմամբ՝ ճեպազրոյցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնաւորապէս, մատնանշել է սոցկայքերում արւած գրառումներում ադրբեջանական իշխանութիւնների կողմից էթնիկ ծագմամբ պայմանաւորւած ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերւող խտրական վերաբերմունքը:

«Նախորդ տարւայ ընթացքում մենք տեղեկացել ենք առնւազն 16 դէպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանաւորւած՝ ՌԴ քաղաքացիներին արգելւել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որեւէ պատճառաբանութեան, յետ ուղարկել ՌԴ»,- նշել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ՌԴ իշխանութիւններն Ադրբեջանին բազմիցս յորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների տեսանկիւնից ընդունելի չեն:

«Ադրբեջանի իշխանութիւնները վստահեցրել են, որ կը շտկւի իրավիճակը, եւ մենք յոյս ունենք, որ դա տեղի կունենայ»,- յոյս է յայտնել ՌԴ ԱԳՆ խօսնակը:

Յարակից լուրեր

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը
    Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը

    Արցախն, այսպէս, թէ այնպէս, կայ բանակցութիւններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցութեան գնալը Արցախի իշխանութիւնների հետ խօսում են եւ վերադառնալուց յետոյ, նորից խօսում են:

  • Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին
    Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանն ազգութեամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով յայտարարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով դրա բովանդակութեան վերաբերեալ, որով պահանջւում էր «չշօշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականութեան հարցը՝ երկու երկրի յարաբերութիւնների զարգացման ֆոնին: 

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։