Հա

Քաղաքական

13/01/2019 - 09:00

Զարիֆն այսօր Բաղդադ կը մեկնի

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 13-ին կը մեկնի Բաղդադ: Այս մասին յայտնել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: 

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 13-ին կը մեկնի Բաղդադ: Այս մասին յայտնել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընկերակցելու է քաղաքական-տնտեսական ներկայացուցչական պատւիարկութիւն, որում ներառւած են պետական եւ մասնաւոր բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:

Տարածաշրջանային այս կարեւոր այցի շրաջանակում, դոկտ. Զարիֆը հանդիպելու է Իրաքի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ: Իրանի արտաքին քաղաքականութեան ղեկավարն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը կը մասնակցեն նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական համատեղ ֆորումին:

Բաղդադից բացի, ԱԳ նախարարը կայցելի նաեւ Իրաքի այլ քաղաքներ, այդ թւում՝ Քերբելա եւ Սուլէյմանիէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։