Հա

Քաղաքական

19/01/2019 - 10:00

Դեմոկրատները կոչ են անում Թրամփին իմփիչմենթի ենթարկել

ԱՄՆ դեմոկրատների շրջանում վերսկսւել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ինփիչմենթի ենթարկելու հնարաւորութեան մասին խօսակցութիւնները: 

«alikonline.ir» - ԱՄՆ դեմոկրատների շրջանում վերսկսւել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ինփիչմենթի ենթարկելու հնարաւորութեան մասին խօսակցութիւնները: Այս մասին ըստ «News.am»-ի՝ յայտնում է ամերիկեան «NBC News» հեռուստաալիքը։

Դեմոկրատները պնդում են, որ հետաքննութեան ենթարկւեն ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Կոհէնի այն հաւաստիացումները, թէ Թրամփն իրեն կարգադրել է Կոնգրեսում ստել Մոսկւայում «Trump Tower»-ի կառուցման ժամկէտների մասին։ Այս մասին նախօրէին գրել էր «BuzzFeed News»-ը։

Յօդւածում ասւում է, որ Կոհէնին կարգադրւել է կեղծ տպաւորութիւն ստեղծել, թէ իբր բանակցութիւններն աւելի շուտ են աւարտւել, քան եղել է իրականում։

Օրինակ, նախկին գլխաւոր դատախազ Էրիկ Հոլդէրը «Twitter»-ում գրել է, որ եթէ այդ տեղեկատւութիւնը ճիշտ է, ապա Կոնգրեսը պէտք է սկսի Թրամփի իմփիչմենթի գործընթացը։ Որոշ դեմոկրատներ եւս իմփիչմենթի կոչ են արել՝ նշւում է յօդւածում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։