Հա

Քաղաքական

20/01/2019 - 12:00

«Յանուն Հրանտի, յանուն արդարութեան». Ստամբուլում Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցին նւիրւած յիշատակի միջոցառում է տեղի ունեցել

Յունւարի 19-ին Ստամբուլում պոլսահայ լրագրող եւ մտաւորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցին նւիրւած յիշատակի միջոցառում է տեղի ունեցել:

«alikonline.ir» - Յունւարի 19-ին Ստամբուլում պոլսահայ լրագրող եւ մտաւորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահւան 12-րդ տարելիցին նւիրւած յիշատակի միջոցառում է տեղի ունեցել: Տեղեկացնում է «Tert.am»-ը՝ «Ակօս»-ին յղումով:

Միջոցառումն ամէն տարւայ պէս տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանութեան վայրում՝ «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց: Ամէն տարի Դինքի հազարաւոր համախոհներ հաւաքւում են նոյն վայրում՝ Դինքի սպանւելու ժամին՝ 15:05-ին:

Այս անգամ նոյնպէս միջոցառմանը ներկայ են եղել բազմաթիւ հայ, թուրք, քուրդ եւ այլազգի մտաւորականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ եւ իրաւապաշտպաններ ու պարզապէս հասարակ քաղաքացիներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։