Հա

Քաղաքական

22/01/2019 - 09:45

Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու համար

Սիրիայի արտաքին գործերի նախարարութիւնը նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ու ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին՝ բարձրացնելով Իսրայէլի օդուժի կողմից Սիրիային ուղղւած աւիահարւածների հարցը: 

«alikonline.ir» - Սիրիայի արտաքին գործերի նախարարութիւնը նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ու ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին՝ բարձրացնելով Իսրայէլի օդուժի կողմից Սիրիային ուղղւած աւիահարւածների հարցը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ փոխանցում է Սիրիայի պետական «SANA» գործակալութիւնը:

Սիրիայի ԱԳՆ-ից ընդգծել են, որ Իսրայէլի դրսեւորած ագրեսիան «փորձ է երկարացնել Սիրիայում առկայ ճգնաժամն ու ահաբեկիչների դէմ մղւող պատերազմը»: Սիրիական կողմն ընդգծում է, որ իսրայէլական բանակի յարձակումներն անհնարին կը լինէին առանց «ԱՄՆ-ի անսահմանափակ աջակցութեան»:

Նամակում Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու նպատակով:

Յիշեցնենք, որ իսրայէլական օդուժի վերջին հարւածների հետեւանքով մահացել էր 4 եւ վիրաւորւել 6 սիրիացի զինւորական: Բացի այդ, աւիահարւածները վնաս էին հասցրել նար Դամասկոսի միջազգային օդանաւակայանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։