Հա

Քաղաքական

30/01/2019 - 11:20

ԱՄՆ-ում «The New York Times»-ի արխիւների հիման վրայ Հայոց Ցեղասպանութեան մասին երկհատորեակ է լոյս տեսել

ԱՄՆ-ում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւնը. սկիզբն ու հետեւանքները» վերնագրով երկհատորեակ, որում ներկայացւած են ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» թերթում հրապարակւած հարիւրաւոր յօդւածներ ու նիւթեր, որոնք պատմում են 19-րդ դարի վերջից սկսած Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային ոչնչացման մասին: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւնը. սկիզբն ու հետեւանքները» վերնագրով երկհատորեակ, որում ներկայացւած են ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» թերթում հրապարակւած հարիւրաւոր յօդւածներ ու նիւթեր, որոնք պատմում են 19-րդ դարի վերջից սկսած Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային ոչնչացման մասին: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Rusarminfo.ru» կայքը:

Երկհատորեակում տեղ գտած յօդւածներն ու տեղեկատւական նիւթերը ժամանակագրական հերթականութեամբ պատմում են հայ ազգի պատմութեան սեւ էջերի մասին՝ միաժամանակ ընթերցողին հնարաւորութիւն տալով ամբողջական պատկերացում կազմել օսմանեան իշխանութիւնների՝ քրիստոնեայ ազգը բնաջնջելուն ուղղւած քաղաքականութեան մասին:

Գրքերում ներկայացւած նիւթերը կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի՝ 1894-1896 թթ. հայերի զանգւածային ջարդերը, Ադանայի ջարդերը եւ 1915 թ.-ի Եղեռնը, 1920-ական թւականների սկզբին հայերի բնաջնջման քաղաքականութեան շարունակութիւնը:

Երկհատորեակի հեղինակներն են հետազօտող Արա Քեթիբեանն ու Մխիթարեան միաբանութեան անդամ վարդապետ Վահան Օհանեանը: Գիրքը կազմելու համար 12 տարի է պահանջւել:

Ներկայում հեղինակներն աշխատում են համանման գրքերի լոյսընծայման վրայ, որտեղ ամփոփւած կը լինեն 20-րդ դարի սկզբին «Boston Daily Globe», «Chicaco Tribune», «Los Angelos Times», «Washington Pos» եւ այլ յայտնի ամերիկեան պարբերականների՝ Մեծ Եղեռնին վերաբերող հրապարակումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։