Հա

Քաղաքական

03/02/2019 - 08:55

Մադուրոն յայտարարել է Վենեզուէլլայում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մտադրութեան մասին

Վենեզուէլլայում շարունակւող քաղաքական ճգնաժամի ֆոնին, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն յայտնել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մտադրութեան մասին:

«alikonline.ir» - Վենեզուէլլայում շարունակւող քաղաքական ճգնաժամի ֆոնին, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն յայտնել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մտադրութեան մասին: Տեղեկացնում է «BBC»-ն:

Այս մասին նա խօսել է մայրաքաղաք Կարակասում՝ իր համախոհների կազմակերպած բազմամարդ հանրահաւաքի ժամանակ: «Եթէ նրանք ցանկանում են ընտրութիւններ, ապա մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրութիւններ»,- ասել է նա՝ յստակեցնելով, որ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու առաջարկն այժմ քննարկւում է երկրի Սահմանադրական ժողովում: Այնուհետեւ քննարկումներին կը հրաւիրւեն նաեւ երկրի քաղաքացիները:

Նշենք, որ երէկ Վենեզուէլլայում տարբեր ճամբարների պատկանող տասնեակ հազարաւոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, պաշտպանելու գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ ընդդիմութեան առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն հռչակել է երկրի ժամանակաւոր նախագահ եւ վայելում է ԱՄՆ-ի հովանաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։