Հա

Քաղաքական

04/02/2019 - 08:50

Իրաքում յարձակման է ենթարկւել իրանցի ուխտաւորների աւտոբուսը

Իրաքում յարձակման է ենթարկւել իրանցի ուխտաւորներ տեղափոխող աւտոբուսը:

«alikonline.ir» - Իրաքում յարձակման է ենթարկւել իրանցի ուխտաւորներ տեղափոխող աւտոբուսը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Յարձակումը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ. դէպի հիւսիս՝ Սալահ էդ Դին նահանգում: Անյայտ անձինք կրակ են բացել Սամերայից Բաղդադ, իրանցի ուխտաւորներ տեղափոխող աւտոբուսի ուղղութեամբ:

Աւտոբուսում եղել է 10 մարդ, որոնցից 7-ը վիրաւորւել են: Վիրաւորներից մէկի վիճակը ծանր է գնահատւում:

Դեռեւս ահաբեկչական որեւէ խմբաւորում չի ստանձնել յարձակման պատսխանատւութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։