Հա

Քաղաքական

04/02/2019 - 09:00

«Ամերիկեան զօրքերը կը մնան Իրաքում, Իրանին հետեւելու համար». Թրամփը՝ Իրաքում ԱՄՆ զօրքերի ներկայութեան մասին

Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Իրաքում իր զօրքերի մի մասին: 

«alikonline.ir» - Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Իրաքում իր զօրքերի մի մասին: Այս մասին նա յայտարարել է, «CBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում, նշելով, որ դա հնարաւորութիւն կընձեռի հետեւել Իրանին, որն ըստ նրա «իսկական խնդիր է»:

Պատասխանելով հարցին, թէ դա նշանակոմ է, որ նա ցանկանում է հարւածել Իրանին, Թրամփն ասել է. «Ո՛չ, քանի որ ես ցանկանում եմ հնարաւորութիւն ունենալ հետեւել եւ հսկել Իրանին», յաւելելով՝ «Մենք Իրաքում կառուցել ենք աննախադէպ եւ թանկարժէք ռազմաբազա: Այն իդէալական դիրք ունի անհանգիստ Մերձաւոր Արեւելքի տարբեր մասերին հետեւելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։