Հա

Քաղաքական

04/02/2019 - 13:30

Լաւրովը մեկնաբանել է Վենեզուէլլայում ուժ կիրառելու հնարաւորութեան մասին Թրամփի յայտարարութիւնը

Վենեզուէլլայում ուժ կիրառելու հնարաւորութեան մասին Թրամփի յայտարարութիւնը խաթարում է միջազգային իրաւունքի հիմքերը:

«alikonline.ir» - Վենեզուէլլայում ուժ կիրառելու հնարաւորութեան մասին Թրամփի յայտարարութիւնը խաթարում է միջազգային իրաւունքի հիմքերը: Ղրղզա-ռուսական սլաւոնական համալսարանում ելոյթ ունենալիս այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը: Տեղեկացնում է «News.am»-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:

«ԱՄՆ-ն չի թաքցնում, որ ցանկացած գնով ցանկանում է փոխել ռեժիմը,-ասել է նախարարը,- այսպիսով, երէկ Թրամփն ասել է, որ սեղանին թողնում է ռազմական միջամտութեան տարբերակը: Սա խաթարում է միջազգային իրաւունքի բոլոր հիմքերը:

Ռուսաստանն աջակցում է Ուրուգւայի եւ Մեքսիկայի՝ Վենեզուէլլայում ճգնաժամի կարգաւորման նախաձեռնութիւնը, յաւելել է Լաւրովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։