Հա

Քաղաքական

04/02/2019 - 14:30

Մերկէլն Ալիեւի համար ղարաբաղեան անակնկա՞լ է պատրաստում. Տարասովի ուշագրաւ յօդւածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այց կատարեց Գերմանիա` ԵՄ-ի առանցքային երկիր: Ընդհանուր առմամբ, Փաշինեանի այցը յագեցած էր եւ լաւ մշակւած:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այց կատարեց Գերմանիա` ԵՄ-ի առանցքային երկիր: Ընդհանուր առմամբ, Փաշինեանի այցը յագեցած էր եւ լաւ մշակւած: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը:

Ըստ նրա` Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ համատեղ մամուլի ասուլիսում Փաշինեանը ներկայացրել է ԼՂ  հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ իր տեսակէտը, համաձայն որի`  խաղաղութիւնը եւ կայունութիւնը տարածաշրջանում կարող են լինել ոչ թէ երկկողմ, այլ բազմակողմ ջանքերի արդիւնք:

«Ես միշտ ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի անունից, սակայն ոչ` Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք ինձ նման մանդատ չեն տւել, ընտրութիւններին նրանք չեն մասնակցել»,-մէջբերում է Տարասովը ՀՀ վարչապետին:

Միեւնոյն ժամանակ, Փաշինեանը յոյս է յայտնել, որ Բաքուն գոնէ կիսաձայն կը համաձայնի այդ մօտեցմանը, կը ճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան շահերը:

«Մերկէլը ԼՂ հակամարտութեան մասին խօսելիս նշել է, որ վերջին շրջանում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մի քանի հանդիպում, եւ հէնց Փաշինեանի գործողութիւններն այդ ուղութեամբ «խիզախ» անւանել(չնայած դրան, որ տրամաբանօրէն կարելի էր նշել նաեւ Ալիեւին) եւ ասել, որ ԼՂ հակամարտութեան կարգաւորումն անհնարին է, եթէ բարի կամք դրսեւորի միայն կողմերից մէկը»,-նշում է Տարասովը:

 Ըստ Տարասովի` Փաշինեանը Բեռլինում «հրամցրել» է Մերկէլին ԼՂ հակամարտութեան կարագւորման հարցով նոր քաղաքականութեան տարրերը, որոնցից մէկն այն է, որ Արցախը պէտք է վերադառնայ  բանակցային սեղանի շուրջ:

«Ինչո՞ւ հէնց Բեռլինում: Մեր կարծիքով` այն բանի համար, որ այդ ուղղութեամբ Բաքուն չի կարողայ ի շահ իրեն կիրառել իր գազային քարտէզը»,- նշում է Տարասովը:

«Բեռլինը մինչ  օրս ի դեմս Հայաստանի չէր տեսնում Անդրկովկասի գլխաւոր կենտրոնը եւ Երեւանի համար որեւէ առանձնայատուկ օրակարգ չունէր: Տպաւորութիւն էր ստեղծւում, որ Գերմանիան Անդրկովկասը դիտարկում է որպես միասնական տարածաշրջան: Մինչդեռ հիմա տարածաշրջանում Գերմանիայի քաղաքականության կոնֆիգուրացիան փոխվում է: Ինչի՞ համար է դա  ու արդեօ՞ք արժէ սպասել Փաշինեանի եւ Մերկէլի նոր յայտարարութիւններին»,-եզրափակում է Տարասովը:

Թարգմանութիւնը Անի Սահակեանի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։