Հա

Քաղաքական

05/02/2019 - 08:50

«INSTEX»-ի վերաբերեալ ԵՄ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել

Փետրւարի 4-ին ԵՄ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել ամփոփելով Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ը եւ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած իր տեսակէտներն ու դիրքորոշումները: 

«alikonline.ir» - Փետրւարի 4-ին ԵՄ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել ամփոփելով Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ը եւ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած իր տեսակէտներն ու դիրքորոշումները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԵՄ-ն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնել Իրանի հետ կնքւած Միջուկային համապարփակ համաձայնագրին, նշելով որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան հրապարակած 13 զեկոյցները վկայում են այն մասին, որ Իրանը լիարժէք կատարել է համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտաւորութիւնները, եւ Իրանին կոչ է արել շարունակել համագործակցել Ատոմային Էնեգրիայի միջազգային կազմակերպութեան հետ:

Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների չեղարկումը համարելով Միջուկային գործարքի կարեւոր բաղադրիչներից, ԵՄ-ն ցաւ է յայտնել ԱՄՆ-ի՝ գործարքից միակողմանիօրէն դուրս գալու եւ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու կապակցութեամբ :

Նշելով, որ ԵՄ-ն ջանք չի խնայում պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յստակ մեխանիզմի մշակման համատեղ նախաձեռնութիւնը համարել է Միջուկային գործարքի պահպանմանն ուղղւած կարեւոր քայլ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, ԵՄ-ն իր մտահոգութիւնն է յայտնել Սիրիայի եւ Լիբանանի ոչ կառավարական կառոյցներին Իրանի կողմից ցուցաբերւած ռազմական, քաղաքական եւ ֆինանսակակն աջակցութեան կապակցութեամբ:

Եմէնի ճգնաժամի կապակցութեամբ, ԵՄ-ն դրա տարածաշրջանային բոլոր մասնակիցներին այդ թւում, նաեւ, Իրանին, կոչ է արել աւարտել ՄԱՆ-ի ԱԽ-ի 2451 բանաձեւին՝ ճգնաժամի քաղաքական կարգաւորմանն աջակցելու նպատակով:

ԵՄ-ն իր խորը մտահոգութիւնն է յայտել Իրանի հրթիռային փորձարկումների կապակցութեամբ, եւ Իրանին կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ 2231 բանաձեւին հակասող այդ փորձարկումները:

ԵՄ-ն նաեւ իր մտահոգութիւնն է յայտնել Միութեան անդամ մի շարք երկրների տարածքում Իրանի ծաւալած գործունէութեան, եւ Իրանի մարդու  իրաւունքների իրավիճակի վերաբերեալ:

Յայտարարութեան վերջում ԵՄ-ն Իրանին եւ տարածաշրջանային այլ խաղացողներին, առկայ խնդիրների կարգաւորման նպատակով, կառուցողական մօտեցման կոչ է արել, շեշտելով, որ եւրոյանձնաժողովը նշւած բոլոր խնդիրների կարգաւորման, եւ մտահոգութիւնների փարատման նպատակով, շարունակելու է Իրանի հետ կառուցողական երկխօսութիւնը:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը
    Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

    Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է
    Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

    Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

  • «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ
    «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ

    ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դէմ իրականացնել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, ինչի գործադրումը, ԱԳ նախարարի համոզմամբ, այդ երկրի համար լուրջ արդիւնքներ չի արձանագրել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։