Սոյն թւականի փետրւարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինւիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 40.640 եւ արեւելեան երկայնութեան 48.620 աշխարհագրական կոօրդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ. հիւսիս-արեւմուտք), օջախի 10 կմ. խորութեամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
«alikonline.ir»- Սոյն թւականի փետրւարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինւիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 40.640 եւ արեւելեան երկայնութեան 48.620 աշխարհագրական կոօրդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ. հիւսիս-արեւմուտք), օջախի 10 կմ. խորութեամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Տեղեկացնում է «Tert.am»-ը:
Ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացւել է Արցախի Հանրապետութեան Ստեփանակերտ, Շուշի եւ Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնութեամբ: