Հա

Քաղաքական

06/02/2019 - 09:15

«Իրաքը երրորդ կողմին թոյլ չի տայ իր տարածքն օգտագործել Իրանի դէմ». Իրաքի վարչապետ

Իրաքը թոյլ չի տայ որեւէ երկրի, իր տարածքն օգտագործել մէկ այլ երկրի դէմ: Այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին, մեկնաբանելով նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրաքում ամերիկեան ռազմաբազայի մասին յայտարարութիւնը: 

«alikonline.ir» - Իրաքը թոյլ չի տայ որեւէ երկրի, իր տարածքն օգտագործել մէկ այլ երկրի դէմ: Այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին, մեկնաբանելով նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրաքում ամերիկեան ռազմաբազայի մասին յայտարարութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը «CBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նշել էր, որ Իրաքում տեղակայւած ԱՄՆ ռազմաբազան հնարաւորութիւն է ընձեռում հետեւել Իրանին, որին նա «իսկական խնդիր» էր անւանել:

«Իրաքը թոյլ չի տայ որեւէ երկրի, իր տարածքն օգտագործել մէկ այլ երկրի դէմ»,- ասել է Աբդելմահդին: Նա, միեւնոյն ժամանակ, հերքել է Իրաքում ռազմաբազա ունենալու մասին Թրամփի յայտարարութիւնը. «Իրաքում հաստատւած ամերիկեան զօրուժն ուսումնամարզական ստորաբաժանում է, որն Իրաքում է գտնւում միջազգային կոալիցիայի շրջանակում»,- ասել է նա:

Նշենք, որ աւելի վաղ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ու խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ Հալբուսին, նոյնպէս մեկնաբանելով ԱՄՆ նախագահի յայտարարութիւնը, նշել էին, որ այն հակասում է Իրաքի սահմանադրութեանն ու ինքնիշխանութեանը եւ անընդունելի է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։