Հա

Քաղաքական

06/02/2019 - 09:35

Ֆրանսիայում Ապրիլի 24-ը կը յիշւի որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր կը հռչակւի: Այս մասին Ֆրանսիայի նախագահը յայտարարել է երէկ՝ փետրւարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքի ժամանակ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր կը հռչակւի: Այս մասին Ֆրանսիայի նախագահը յայտարարել է երէկ՝ փետրւարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքի ժամանակ:

Մակրոնի խօսքով՝ Ֆրանսիան 1915 թւականից ի վեր ցեղասպանութիւնն անւանում է յանցագործութիւն մարդկութեան ու քաղաքակրթութեան դէմ, որը 2001 թւականին երկարատեւ պայքարից յետոյ այդպիսին է ճանաչւել արդէն օրէնքով:

«Ֆրանսահայերի պատմութիւնը Ֆրանսիայի պատմութիւնն է: Եւ քանի որ Հայոց Ցեղասպանութիւնը մեր յիշողութիւնների մասն է կազմում, ապա Հայոց Ցեղասպանութեան յիշատակը պէտք է յարգւի նաե մեր Հանրապետութիւնում: Ձեզ հետ միասին ես նոյնպէս ուժերիս ներածին չափով կը պայքարեմ ժխտման ցանկացած դրսեւորման դէմ, որն անարգում է զոհերի յիշատակն ու ողջերի արժանապատւութիւնը», - իր ելոյթում նշել է Մակրոնը՝ յաւելելով. «Այժմ միայն մէեկ պետութեան ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակէտն ու մեր արժէքները տւեալ համատեքստում»:

Մակրոնը խոստացել է շարունակել երկխօսութիւնը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես յստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի ամբողջական պատասխանատւութիւնը Թուրքիայի նախագահին երկխօսութեան հրաւիրելն է»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։