Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետ ԴԱԷՇ-ը կայուն սպառնալիք կը ներկայացնի:
«alikonline.ir» - Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետ ԴԱԷՇ-ը կայուն սպառնալիք կը ներկայացնի: Այս մասին ըստ «News.am»-ի՝ յայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութեան ղեկավար, գեներալ Ջոզէֆ Վոթէլը` նշելով, որ խմբաւորումը կը պահպանի առաջնորդներին, մարտիկներին, միջնորդներին եւ ռեսուրսները, որոնք կը խթանեն նրա սպառնացող գործունէութիւն:
«Մենք պէտք է ճնշում գործադրենք այդ ցանցի վրայ նրանք կարող են վերադառնալ, եթէ մենք չանենք այդ»,- Սենատում լսումների ժամանակ ասել է Վոթէլը: Նա յաւելել է, որ ԴԱԷՇ վերահսկողութեան տակ գտնւող տարածքը կրճատւել է մինչեւ 5180 հա եւ նախքան ամերիկեան զօրքերի դուրսբերումը կը վերահսկւի ԱՄՆ-ի աջակցած ուժերի կողմից: