Հա

Քաղաքական

06/02/2019 - 12:30

Թրամփը կրկնել է իր հակաիրանական անհիմն յայտարարութիւնները

ԱՄՆ Կոնգրեսին ուղղւած իր տարեկան ուղերձում, նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր հակաիրանական անհիմն յայտարարութիւններն ու մեղադրանքերը:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսին ուղղւած իր տարեկան ուղերձում, նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր հակաիրանական անհիմն յայտարարութիւններն ու մեղադրանքերը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Փորձելով արդարացնել Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու եւ Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնելու իր որոշումը, Թրամփը նշել է, որ այն Իրանի իշխանութիւնների վրայ յաւելեալ ճնշման պատճառ են դարձել, ինչն էլ «զգալիօրէն սահմանափակել է Իրանի տարածաշրջանային յաւակնութիւնները եւ նւազեցրել է Իրանի կողմից իբր միջուկային զէնք ստեղծելու հնարաւորութիւնը»:

«Իմ կառավարութիւնը կտրուկ քայլեր է ձեռնարկել ահաբեկչութեան թիւ մէկ հովանաւոր, Իրանի ծայրայեղական վարչակազմին դիմակայելու համար»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։