Հա

Քաղաքական

06/02/2019 - 13:10

Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղեակ պահել Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր հռչակելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին տեղեակ պահել Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր հռչակելու մասին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին տեղեակ պահել Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Euronews»-ը, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքի ընթացքում Մակրոնը, խօսելով յիշատակի օր հռչակելու նախաձեռնութեան մասին, յայտարարել է, որ Էրդողանին նախապէս է տեղեակ պահել իր որոշման մասին, քանի որ «ցանկանում է բաց երկխօսութիւն պահպանել Թուրքիայի հետ»:

«Մենք տարաձայնութիւններ ունենք ԴԱԷՇ-ի դէմ պայքարի, Թուրքիայում մարդու իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների հարցերի, ինչպէս նաեւ ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ»,- ասել է Մակրոնը: Նա նկատել է, որ նաեւ միատեսակ կարծիքներ ունեն Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ երկխօսութիւնը, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, առաջնային է:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքը կայացել է փետրւարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշաւի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաեւ յարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին:

Ֆրանսիան Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է 2001 թ. օրէնքի ուժով, իսկ 2016 թ. քրէականացրել է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։