Հա

Քաղաքական

07/02/2019 - 08:30

ՀԲ-ի նախագահի պաշտօնում Թրամփն առաջարկել է Դէյւիդ Մալպասի թեկնածութիւնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտօնում առաջարկել է ԱՄՆ ֆինանսների նախարարի արտաքին յարաբերութիւնների գծով տեղակալ Դէյւիդ Մալպասի թեկնածութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտօնում առաջարկել է ԱՄՆ ֆինանսների նախարարի արտաքին յարաբերութիւնների գծով տեղակալ Դէյւիդ Մալպասի թեկնածութիւնը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Ամերիկացի պաշտօնեան 2016 թւականին` Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշաւի ժամանակ, եղել է նրա`տնտեսական հարցերով աւագ խորհրդատուն: 2017 թւականի սեպտեմբերից նա զբաղեցնում է ԱՄՆ ֆինանսների նախարարի արտաքին յարաբերութիւնների գծով տեղակալի պաշտօնը:

«Դէյւիդը եւ Միացեալ Նահանգները ողջունում են նման կազմակերպութիւնը ղեկավարելու հնարաւորութիւնը, այդ կազմակերպութեան կողմից առաջադրւած խնդիրների կատարումը եւ պատրաստ են իրականացնել արդիւնաւէտ աշխատանքը»,- յայտնել են ԱՄՆ նախագահի աշխատակազմից:

Արդն յայտնի է, որ ՀԲ-ի նախագահի պաշտօնում Մալպասի թեկնածութիւնը միանշանակ չի ընդունւել Վաշինգտոնում: Շատերը դժգոհութեամբ են ընդունել  Մալպասի թեկնածութիւնը`յիշեցնելով, որ նա բազմիցս սուր քննադատութիւն է հնչեցրել ՀԲ-ի եւ այլ միջազգային կառոյցների հասցէին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։