Հա

Քաղաքական

12/02/2019 - 08:14

Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

«alikonline.ir»- Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ խօսնակ Համի Աքսոյը, մեկնաբանելով Չինաստանում ստեղծւած որոշ ճամբարները, որտեղ պահւում են մեծ թւով ոյղուրներ, դրանք որակել էր «համակենտրոնացման ճամբարներ»: Թուրքիան պահանջել էր փակել թիւրքական ծագումով ոյղուրների այս ճամբարները:

Աքսոյն ընդգծել էր, որ ճամբարների փակման պահանջը իրենք նորից բարձրացրել են այն բանից յետոյ, երբ դրանցից մէկում սպանւել էր ազգութեամբ ոյղուր յայտնի աշուղ Աբդուրեհիմ Հէիթը։

Չինաստանից ոչ միայն հերքել են այս լուրը, այլեւ անհեթեթ համարել ներկայացւած մեղադրանքները:

«Մենք ուշադրութիւն դարձրինք Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտօնական ներկայացուցչի յայտարարութիւններին, դրանք ծայրայեղ զզևելի են»,- ասել է Խուա Չունեինը:

Չինական կողմը նաեւ ներկայացրել է տեսանիւթեր, որտեղ ապացուցւում է, որ ոյղուր աշուղը ողջ է:

Բացի դրանից, Չինաստանում ընդգծել են, որ վերոնշեալ ճամբարները բնաւ «համակենտրոնացման ճամբարներ» չեն եւ իրականում նպաստում են, որ որոշ ոյղուրներ հեռու մնան ահաբեկչութիւնից ու ինտեգրւեն հասարակութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։