Հա

Քաղաքական

12/02/2019 - 12:54

«Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«alikonline.ir»- Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Տեղեկացնում է «News.am»-ը:

«Մեր պարտքն է՝ չմոռանալ, թէ ինչ տեղի ունեցաւ հայերի հետ, եւ մենք դատապարտում ենք Ցեղասպանութիւնը։ Կիպրոսն առաջին եւրոպական երկիրն է, որը 1982 թւականին ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը։ 2015 թւականի փետրւարի 2-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրէնք Ցեղասպանութեան ժխտման համար քրէական պատասխանատւութեան ենթարկելու մասին»,- նշեց նախարարը։ Նրա խօսքով՝ հայ պաշտօնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկւել են տարածաշրջանային անվտանգութեան հարցեր։ «Կարծում ենք, որ Միջերկրածովը Կիպրոսի շրջանում պէտք է վերածւի կայունութեան եւ խաղաղութեան շրջանի»,- ասաց նախարարը՝ շնորհակալութիւն յայտնելով Հայաստանին կիպրոսեան հարցում ունեցած դիրքորոշման համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։