Հա

Քաղաքական

12/02/2019 - 15:20

«Մադրիդեան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թէ՞ դեռ վաղ է». Ստանիսլաւ Տարասովի ուշագրաւ յօդւածը

Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Regnum.ru»-ում հրապարակած հերթական յօդւածում քննարկել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Նա մասնաւորապէս անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի, ինչպէս ինքն է գրում, ինտրիգային յայտարարութեանը: Ըստ Տարասովի`  մի շարք այլ հարցերի հետ մէկտեղ Կարապետեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում, պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք օրակարգում են Մադրիդեան սկզբունքները, ասել է, որ ոչ մի տեղեկութիւն չունի այդ առումով:

«alikonline.ir» - Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Regnum.ru»-ում հրապարակած հերթական յօդւածում քննարկել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Նա մասնաւորապէս անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի, ինչպէս ինքն է գրում, ինտրիգային յայտարարութեանը: Ըստ Տարասովի` մի շարք այլ հարցերի հետ մէկտեղ Կարապետեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում, պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք օրակարգում են Մադրիդեան սկզբունքները, ասել է, որ ոչ մի տեղեկութիւն չունի այդ առումով:

«Նրա խօսքով` այդ փաստաթղթի մասին ոչ ոք չի խօսում` ո'չ Ադրբեջանը, ո'չ առաւել եւս` Հայաստանը, ո'չ էլ` միջնորդները, այնպէս որ` կարելի է համապատասխան ենթադրութիւններ անել»,- Կարապետեանին մէջբերում է Տարասովը:

Վերլուծելով իրավիճակը` նա գրում է, որ երբ Ալիեւի-Փաշինեան` «ոտքի վրայ» հանդիպումից յետոյ շփման գծում լարւածութիւնն էապէս նւազեց, ծնւում էր Ալիեւ-Փաշինեան ձեւաչափ, որի գործունէութեան հետ ԵԱՀԿ Մինսի խումբը ոչ մի կապ չունէր, միայն ողջունում էր ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները: «Յետագայում, ինչպես արդէն յայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանը, ստեղծւեց այլ` Մնացականեան-Մամեդեարով զոյգը, որը մշակում էր գործողութիւնների իր սցենարը: Կարապետեանը բացայայտ կերպով ակնարկում է, որ կողմերը հրաժարւեցին Մադրիդեան սկբունքների յետագայ մշակումից եւ անցան օրակարգի փոփոխութեանը: Այդ փուլում  Բաքուն եւ Երեւանը պէտք է միասին բացայայտէին քարտերը եւ խօսէին փոխզիջումային քայլերի (դրանք գոյութիւն ունեն - Տարասով) մասին, որպէսզի առաջ շարժւեն:

Սակայն սխալը թոյլ տւեց Բաքուն, որը, ըստ ամենայնի, ներքաղաքական նկատառումներով որոշեց հրապարակային կերպով խօսել Փաշինեանի «պարտւելու» եւ իր «յաղթանակի» մասին: Արդիւնքում` Փաշինեանը, որը յայտնւել էր ներքաղաքական հարւածի տակ, արեց պատասխան քայլը` խօսելով իր բանաձեւի մասին`«Հայաստանը` առանձին, Լեռնային Ղարաբաղը` առանձին»:

Ըստ լեհական «Gazeta Wyborcza» թերթի` «Հայաստան-Ադրբեջան» բանաձեւի դէպքում կարելի է խօսել միայն պատերազմական  վիճակից կողմերի դուրս գալու մասին: Ինչ վերաբերում է «Բաքու-Ստեփանակերտ» բանաձեւին, ապա նոր պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն պէտք է անցնի  հակամարտութիւնից դուրս գալու գործընթացի բազային հիմքի մշակմանը»,- գրում է Տարասովը` յաւելելով, որ դա երկար ժամանակ կը պահանջի, եւ փաստ չէ, որ արագօրէն յաջողութեամբ կը պսակւի:

Թարգմանութիւնը` Անի Սահակեանի

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։