Հա

Քաղաքական

16/02/2019 - 11:37

Դեմոկրատները Թրամփի դէմ հետաքննութիւն են սկսել երկրում արտակարգ դրութիւն յայտարարելու առնչութեամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրաւաբանական հարցերով յանձնաժողովը յայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դէմ հետաքննութիւն է սկսւել նախօրէին երկրում արտակարգ դրութիւն սահմանելու առնչութեամբ:

«alikonline.ir»- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրաւաբանական հարցերով յանձնաժողովը յայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դէմ հետաքննութիւն է սկսւել նախօրէին երկրում արտակարգ դրութիւն սահմանելու առնչությեամբ: Փոխանցում է «Tert.am»-ը:

Արտակարգ դրութեան սահմանումը նախագահին հնարաւորութիւն է տալիս 8 մլրդ. դոլար ստանալու Մեքսիկայի հետ սահմանին վիճահարոյց պատի կառուցման համար եւ որ ամենակարեւորն է՝ Թրամփը պատի ֆինանսաւորման հարցում այլեւս օրէնսդիր մարմնի հաւանութեան կարիքը չունի:

Կոնգրեսականները մտադիր են ցուցմունք տալու նպատակով հարցաքննութեան հրաւիրել նախագահի խորհրդական Փէթ Չիպոլոնէին ու ԱՄՆ արդարադատութեան նախարարութեան ներկայացուցիչներին:

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրութիւն յայտարարելու Ձեր որոշումն իշխանութիւնների տարանջատման սկզբունքի եւ Սահմանադրութեամբ ամրագրւած Ձեր սեփական պարտականութիւնների անխոհեմ չարաշահում է: Սահմանադրութիւնը Կոնգրեսին օժտել է «դրամապանակի իշխանութեամբ» եւ միանշանակ խօսում է այն մասին, որ օրէնքով սահմանւած նշանակումներից բացի այլ տարբերակով չի կարելի գանձապետարանից գումար յատկացնել»,- յայտարարել են յանձնաժողովի անդամները՝ դիմելով Թրամփին:

Յիշեցնենք, որ Թրամփն աւելի վաղ Կոնգրեսից 5.7 մլրդ. դոլար էր պահանջել պատի կառուցման համար, սակայն մերժւել էր: Դրա պատճառով նա հրաժարւել էր ստորագրել բիւջէի օրինագիծը, ինչն էլ յանգեցրել էր երկրի պատմութեան մէջ ամենաերկար «շաթդաունին»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։