Հա

Քաղաքական

21/02/2019 - 08:50

Շահան Գանտահարեան. «Անկարան փորձում է թիաւարել թէ՛ ամերիկեան եւ թէ՛ ռուսական ջրերում»

«Ինչո՞ւ հրաժարւենք ռուսական «S-400»-ներից» հռետորական հարցը տալով Էրդողանը Սիրիայում իր ներկայութեան հրամայականի մասին է խօսում։ «Նոյեան Տապան»-ի ուղղած հարցերին պատասխանելով ասում է քաղաքական վերլուծաբան, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։ 

«alikonline.ir» - «Ինչո՞ւ հրաժարւենք ռուսական «S-400»-ներից» հռետորական հարցը տալով Էրդողանը Սիրիայում իր ներկայութեան հրամայականի մասին է խօսում։ «Նոյեան Տապան»-ի ուղղած հարցերին պատասխանելով ասում է քաղաքական վերլուծաբան, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։ Գրում է «Yerkir.am»-ը:

Ըստ Շահան Գանտահարեանի՝ Անկարան փորձում է թիաւարել թէ՛ ամերիկեան եւ թէ՛ ռուսական ջրերում։ Երբ Էրդողանն յայտարարում է, որ քրդերի եւ ԴԱԷՇ-ի դէմ պայքարելու համար ամերիկեան զինամթերքը չի տրամադրւել Թուրքային մի քանի շեշտդարում է անում։ 

Հաւասարեցնում է ԴԱԷՇ ահաբեկչութիւնն ու Սիրիայում գործող քրդերին, եւ ուղղակի ասում որ իրենց դաշնակիցները չեն աջակցել Թուրքիայի սպառնալիք համարւող քրդերին դէմ իրենց յայտարարած պատերազմին։ Ուղերձը միաժամանակ Մոսկւային է, որ ռուսական ռազմատեխնիկայի գնումը քրդերի դէմ օգտագործւելու է եւ որի համար իր ներկայութիւնը Սիրիայում անհրաժեշտ է, այս դէպքում համակարգւած ռուսների հետ։ Չմոռանանք, որ թէկուզ բացասական երանգ տալով այնուամենայնիւ Վաշինգտոնին դաշնակից է համարում Էրդողանը եւ դաշնակցին չաջակցելը ներկայացնում է հիմնաւորում՝ ռուսական զէնքի գնման արդարացման համար,- ասաց Շահան Գանտահարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։