Հա

Քաղաքական

05/03/2019 - 12:20

Հիլարի Քլինթոնը մտադիր չէ 2020 թւականին նախագահ առաջադրւել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը յայտարարել է, որ չի ծրագրում 2020-ին առաջադրւել ԱՄՆ նախագահի պաշտօնում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը յայտարարել է, որ չի ծրագրում 2020-ին առաջադրւել ԱՄՆ նախագահի պաշտօնում: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «RT»-ն՝ յղում կատարելով «News 12»-ին։

«Ես չեմ առաջադրւի, բայց կը շարունակեմ աշխատել, ասել եւ պաշտպանել այն, ինչին հաւատում եմ»,- ասել է Քլինթոնը։

Մինչ այդ տեղեկացւել էր, որ դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը հաստատել է, որ մտադիր է 2020 թւականին առաջադրւել ԱՄՆ նախագահի պաշտօնում։

Սանդերսը մրցակցում էր Քլինթոնի հետ 2016 թ. ընտրութիւններում Դեմոկրատական կուսակցութիւնից որպէս թեկնածու առաջադրւելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։