Հա

Քաղաքական

09/03/2019 - 08:40

Ռուսական «S-400»-ները կարող են «լուրջ հետեւանքներ» առաջացնել Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական յարաբերութիւններում. Պենտագոնը զգուշացնում է

Թուրքիայի կողմից ռուսական «S-400» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգերի հնարաւոր ձեռք բերումը շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին: 

«alikonline.ir» - Թուրքիայի կողմից ռուսական «S-400» հակաօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգերի հնարաւոր ձեռք բերումը շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին: Տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Թեմային կրկին անդարադարձել է ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Չարլզ Սամերսը՝ նշելով, որ եթէ Թուրքիան Ռուսաստանից գնի «S-400» ՀՕՊ համակարգեր, ապա դա «լուրջ հետեւանքներ կառաջացնի» Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական յարաբերութիւններում:

Ըստ նրա՝ դա կանդրադառնայ Թուրքիային ամերիկեան զենիթահրթիռային «Patriot» համակարգեր եւ հինգերորդ սերնդի «F-35» կործանիչների մատակարարելու գործընթացի վրայ:

«Նրանք չեն ստանա ոչ «F-35», ոչ «Patriot»»,- ասել է Սամերսը:

Միեւնոյն ժամանակ, Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը տեղեկացրել է, որ Թուրքիային ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրն ամբողջութեամբ կիրագործւի 2019-ին:

Ըստ նրա՝ համակարգերի տեղակայումը կը սկսւի այս տարւայ հոկտեմբերին, իսկ թուրքական ԶՈՒ-ի հրամանատարութիւնն աւելի ուշ կը որոշի դրանց տեղակայման վայրը:

Նշեք, որ Թուրքիան ՌԴ-ից 4 միաւոր «S-400» ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել: Գործարքի արժէքը կազմում է 2.5 մլրդ. դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։