Հա

Քաղաքական

10/03/2019 - 08:10

Էրդողանի հայատառ գրառումը ապշեցրել է թուրքերին. շատերը կարծել են, թէ հայերը կոտրել են էջը

Պոլսոյ հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆեանի մահւան հետ կապւած Թուրքիայի նախագահի հայերէն գրառումը մեծ արձագանք է ստացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Թուրքիայում։

«alikonline.ir» - Պոլսոյ հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆեանի մահւան հետ կապւած Թուրքիայի նախագահի հայերէն գրառումը մեծ արձագանք է ստացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Թուրքիայում։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Եթէ Հայաստանում Էրդողանի գրառումից յետոյ սոցկայքերում յայտնւեցին մեծ թւով մեմեր, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի «Twitter»-ի էջի հետեւորդները սկզբում չեն հաւատացել, որ նախագահը հայերէնով գրառում է կատարել։

Հետեւորդների մեծ մասը կարծել են, թէ հայերը կոտրել են նախագահի էջը եւ ինչ որ քարոզչական գրառում կատարել։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը «Twiiter»-ի իր էջում հայերէնով ցաւակցական գրառում էր արել արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆեանի մահւան հետ կապւած։

Յարակից լուրեր

  • Նոր Զելանդիան քննադատել է Էրդողանին
    Նոր Զելանդիան քննադատել է Էրդողանին

    Նոր Զելանդիայի Արտաքին գործերի նախարար Վինսթըն Փիթըրսը արձագանգել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` հանրահաւաքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած դաժան արիւնահեղութիւնը ցուցադրելու համար:

  • Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը` Էրդողանի հանրահաւաքում
    Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը` Էրդողանի հանրահաւաքում

    Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախընտրական հանրահաւաքում ցուցադրւել Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը, որը  «Facebook»-ի, «Youtube»-ի եւ այլ սոցցանցերի կողմից արգելափակւել էր:

  • Ռեֆորմիստից` նոր սուլթան
    Ռեֆորմիստից` նոր սուլթան

    Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` ցոյց տալով, որ երբեմնի բարեփոխիչ քաղաքական գործիչը դարձել է ատորիտար առաջնորդ: 

  • Էրդողան. «Իմ երկրում Քուրդիստան անունով շրջան չկայ»
    Էրդողան. «Իմ երկրում Քուրդիստան անունով շրջան չկայ»

    Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին քննադատել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցութիւններին քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (ԺԴԿ-HDP) հետ «համագործակցելու համար»:

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։