Հա

Քաղաքական

11/03/2019 - 09:55

«The Telegraph». «Թերեզա Մէյը կորցրել է գրեթէ ողջ կառավարութեան աջակցութիւնը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը կորցրել է նախարարների գրեթէ ողջ կաբինետի աջակցութիւնը «Brexit»-ի շուրջ ստեղծւած ճգնաժամի պատճառով:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը կորցրել է նախարարների գրեթէ ողջ կաբինետի աջակցութիւնը «Brexit»-ի շուրջ ստեղծւած ճգնաժամի պատճառով: Այդ մասին «Tert.am»-ը՝ փոխանցմամբ` յայտնում է «The Telegraph»-ը:

Աղբիւրի հաղորդմամբ` կառավարութեան անդամները կողմ են Մէյի հրաժարականին, որը պէտք է տեղի ունենայ ոչ ուշ, քան յուլիսին, որպէսզի Պահպանողական կուսակցութեան նոր առաջնորդը կարողանայ սկսել Եւրոմիութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցութիւնների յաջորդ փուլը, եթէ խորհրդարանը չընդունի «Brexit»-ն առանց Բրիւսէլի հետ գործարքի նախագիծը:

Ըստ պարբերականի` բրիտանական կառավարութիւնում այս պահին Մէյին միայն երկու նախարար է աջակցում:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Եւրոխորհրդարանը յայտարարել էր, որ «Brexit»-ի ժամկէտները կարող են յետաձգւել մինչեւ յուլիսի սկիզբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։